Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հունաստանում կկրճատեն 15 հազար պետծառայողի

Հունաստանում կկրճատեն 15 հազար պետծառայողի
29.04.2013 | 12:53

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս կառավարությանը մինչև 2014 թվականը պետական կառույցներում կրճատել 15 հազար մարդու։ Այս բարեփոխումը 2 միլիարդ դոլար օգնության դիմաց միջազգային ֆինանսական կառույցների առաջադրած պահանջներից մեկն էր։ Նոր օրենքը նաև վերջ է դրել աշխատանքային տեղի ցմահ ամրագրումը, ինչը, ըստ քննադատների, ուռճացնում էր բյուրակրատական ապարատը Հունաստանում։
Օրինագծի ընդունումն ուղեկցվում էր խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ցույցերով։ Հանրահավաքի մասնակիցները պնդում են, որ փաստաթուղթը կսրի գործազրկության հետ կապված իրավիճակը երկրում, ինչն առանց այն էլ աննախադեպ ծանր վիճակում է։

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ